Մեծ Բրիտանիայում հսկա WiFi ցանց է «գործում»: Երկրի կառավարությունը որոշել է անվճար անլար ինտերնետով ապահովել խոշոր քաղաքների բոլոր բնակիչներին: Այսօր Virgin Media Business-ը շահել է Միացյալ Թագավորության մայրաքաղաքի սահմաններից դուրս առաջին սուպերցանցերը ստեղծելու մրցույթը: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Հաղորդվում է, որ դեպի այդ ցանցեր մուտք կունենան Լիդս և Բրեդֆորդ քաղաքների 1.2 մլն բնակիչներ: Չնայած այն բանին, որ ցանցը կղեկավարի Virgin ստորաբաժանումը, որը զբաղվում է կորպորատիվ հաճախորդներով, սովորական օգտատերերը նույնպես կարող են համակարգ մուտք գործել:
Սուպերցանցերի ծրագրին մասնակցում են 10 քաղաքներ: WiFi նախագծի համար պետբյուջեից 150 մլն ֆունտ է հատկացվել:
Նշենք, որ Virgin Media Business-ը նոր ցանցերի հասանելիության իրավունքը կվաճառի հեռահաղորդակցության ոլորտի այլ ընկերությունների, իսկ շահույթը կկիսի իշխանությունների հետ:









































