Ֆուտբոլի Պորտուգալիայի ազգային հավաքականի ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Նանին չի կարողանա խաղադաշտ վերադառնալ ավելի շուտ, քան հունվար ամիսը: Այս մասին տեղեկացնում է Ալեքս Ֆերգյուսոնը:
«Նանին դեռ չի վերականգնվել վնասվածքից: Նա կվերադառնա միայն չորս կամ հինգ շաբաթ անց»,- football365.com-ը փոխանցում է Ֆերգյուսոնի խոսքերը:









































