Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը մերժել է լորդ Բրայան Լևեսոնի դատական հանձնաժողովի պահանջը՝ ԶԼՄ-ների աշխատանքի նկատմամբ վերահսկողության օրենսդրական ամրագրման մասին: Այս մասին գրում է The Guardian-ը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ նման քայլը կսահմանափակի խոսքի և տպագրության ազատությունը:
Երեկ լորդ Լևեսոնի հանձնաժողովը հրապարակել է բրիտանական մամուլի գործունեության հետաքննման տվյալների մասին զեկույցը: Հետաքննությունը սկսվել էր Քեմերոնի հանձնարարականով՝ կապված News International ընկերության տաբլոիդների շուրջ ստեղծված սկանդալի հետ:
Լրագրողները գաղտնալսել էին քաղաքացիների հեռախոսային խոսակցությունները, ինչպես նաև պաշտոնյաներին վճարել իրենց նյութերին վերաբերող տեղեկությունների տրամադրման դիմաց:







































