Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր հայտարարել է, որ Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդին (ԱԱԽ) կասկածում է, որ նա 16 միլիոն լարի (մոտ 9.6 միլիոն դոլար) է հատկացրել արտասահմանյան ԶԼՄ-ներին՝ Վրաստանի նոր կառավարության դեմ հոդվածներ գրելու համար.
«Վերջին օրերին արևմտյան մի շարք ԶԼՄ-ներ մի շարք հրապարակումներ են տպել «Վրացական երազանքի» դեմ: Նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ձգտում է երկրի սահմաններից դուրս հանել ոչ ճիշտ տեղեկատվություն: Գեորգի Բոկերիայի (ԱԱԽ քարտուղար) ծառայությունը բյուջեից դրա վրա ծախսել է 16 միլիոն լարի, սակայն մենք դեռ չենք կարող բացահայտել այդ տեղեկությունները, քանի որ դրանց վրա նշված է «գաղտնի»:
Ֆինանսների նախարարությունը հարցում է արել այդ տվյալների համար, սակայն ԱԱԽ-ն մերժել է նրան: Ամեն դեպքում մոտ ժամանակներս կգաղտնազերծվեն այդ տվյալները, և ամեն ինչ կբացահայտվի»:







































