Շարունակվում է բռնցքամարտի երիտասարդական Աշխարհի առաջնությունը:
Մրցումների երկրորդ օրը պատրաստվում է ռինգ դուրս գալ Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը` Ռաֆայել Սիմոնյանը, ով հանդես է գալիս 91 կգ քաշային կարգում: 1/16 եզրափակիչում Ռաֆայելի հակառակորդը Վրաստանի ներկայացուցիչ Դատա Կվիրկվելան է:
Հիշեցնենք, որ Արման Դարչինյանը 15:7 հաշվով զիջեց ռուս բռնցքամարտիկ Հուսեին Բայսանգուրովին:








































