Sunday, 14 06 2026
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ

Հանձնաժողովը հրաժարվել է դատարան դիմել ՀՀԿ թեկնածուին ընտրապայքարից դուրս թողնելու պահանջով

Երևանի թիվ մեկ ընտրատարածքային հանձնաժողովն այսօր հրաժարվել է դիմել դատարան այս ընտրատարածքում կիրակի կայանալիք ընտրություններում իշխող Հանրապետականի թեկնածու Ռոբերտ Սարգսյանին մրցապայքարից դուրս մղելու միջնորդությամբ:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ հանձնաժողովը մերժել է ընդդիմադիր թեկնածու Ստյոպա Սաֆարյանի դիմումը, որով նա պահանջել էր դատական կարգով չեղյալ ճանաչել իր հանրապետական մրցակցի գրանցումը: Որպես հիմք` ընդդիմադիր թեկնածուն մատնանշել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդու` Ռոբերտ Սարգսյանի շտաբի կողմից, իր կարծիքով, Ընտրական օրենսգրքի կոպիտ խախտումներ, ինչը լուրջ ազդեցություն կունենա ընտրությունների վրա: Սաֆարյանը նախ վկայակոչել էր իշխանական թեկնածուի շտաբերի թիվը: Մեկ առ մեկ լուսանկարներով փաստելով, որ թեկնածուն ունի ոչ թե 35 շտաբ, այլ առնվազն 50, Սաֆարյանը պնդում էր, որ դա Ընտրական օրենսգրքի պահանջների ոտնահարում է, քանի որ օրենսգիրքը, իր կարծիքով, թեկնածուներին իրավունք չի տալիս տարածքի ընտրատեղամասերից շատ շտաբներ ունենալ: Թիվ 1 ընտրատարածքում 35 տեղամաս կա: Սակայն հանձնաժողովը, որոշել է, որ օրենսգրքի վկայակոչված 18-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանափակում է ոչ թե շտաբերի, այլ շտաբերի վրա տեղադրված ցուցանակների թիվը:

Սաֆարյանի մատնանշած երկրորդ փաստարկը, ինչը ևս արժանացել է հանձնաժողովի հերքմանը, այն էր, որ իշխանական թեկնածուի թիմը 2-3 անգամ ավելի գումար է ծախսել նախընտրական հիմնադրամում հայտարարագրած 2.7 միլիոն դրամից: 50 շտաբերի, 14 բիլբորդ-պաստառների և հարյուրավոր շենքերում փակցված գովազդային նյութերի համար չէր կարող էր ծախսվել 6 միլիոն դրամից պակաս: Հանձնաժողովը, սակայն, համարել է, որ ծախսերը չեն գերազանցվել:

Ընտրատարածքային հանձնաժողովի համար մասամբ ընդունելի էր միայն Ստյոպա Սաֆարյանի մատնանշած այն փաստը, որ Ռոբերտ Սարգսյանը, անտեսելով տեղամասային ընտրական հանձնաժողովի` նույն շենքում շտաբ տեղակայելու օրենսդրական արգելքը, թիվ 1/11 տեղամասի շենքում շտաբ է տեղակայել:

Հանձնաժողովը հակադարձել է, որ իրենք այս խախտումն արձանագրել են, դիմել են թեկնածուին, և նոյեմբերի 22-ից այն այլևս չի գործում: Սակայն Սաֆարյանը պնդում էր, որ այդ շտաբը ոչ թե փակվել է, այլ առանց ցուցանակի, գաղտնի, ընդհատակյա գործունեություն է ծավալում:

«Այնտեղ ֆիքսել են ընտրությունների հետ կապված գործունեություն», – հայտարարել է Սաֆարյանը:

Հանձնաժողովի անդամն էլ պնդել է, թե այդ վայրում շենքի թոշակառուներն են հավաքվում:

Հանձնաժողովին չեն համոզել թեկնածուի պնդումները. դատարան դիմելու պահանջը միաձայն մերժվել է: Այսօրվա նիստին Հանրապետականի թեկնածուի շտաբից որևէ մեկը չէր եկել, նրանք գրավոր առարկություններ էին ներկայացրել, ինչին ընդդիմադիր թեկնածուն հեգնանքով արձագանքեց, որ հանձնաժողովն է նրա փոխարեն խոսում:

«Հանձնաժողովը չի կարողացել հերքել, որ հիմքեր չկան, հանձնաժողովը մերժեց, որ դա կանի ինձ համար` հասկացնելով, որ Ռոբերտ Սարգսյանի և նրա հովանավորների հանձնաժողովն է», – նիստից հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Սաֆարյանը:

Հիշեցնենք, բացի Սարգսյանից ու Սաֆարյանից, այս ընտրատարածքում երրորդ թեկնածու էլ կա. ինքնաառաջադրված Էդուարդ Պետրոսյանը, ով անդամակցում է ընդդիմադիր ՀԺԿ-ին, թեև ՀԺԿ հայտարարել է Ստյոպա Սաֆարյանին սատարելու մասին: Պետրոսյանը, ով «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատել է, որ աշխատանք չունի, մի քանի տարի բանտում է անցկացրել գումարի հետ կապված զանցանքի համար, բարձր էր գնահատում հաղթելու իր շանսերը:

«Առաջադրվեցի որպես հայ մարդ, որպես սովորական, հասարակ հայ քաղաքացի: Իմ մտադրությունները ես չեմ հայտնել ՀԺԿ-ին կամ Կոնգրեսին: ՀԺԿ-ի լինել-չլինելը ինձ համար էդքան էական չէ», – ասել է Պետրոսյանը:

Արձագանքելով այն մեղադրանքներին, թե ինքը առաջադրվել է Ստյոպա Սաֆարյանի «ձայները տանելու» համար, թեկնածուն պատասխանել է. – «Իմ կյանքն էլ ցույց է տալիս, որ ոչ մեկի ջրաղացին ջուր չեմ լցնում, եթե լցնեի էսօր իմ վիճակը համեմատաբար լավ կլիներ»:

Պետրոսյանը հերքել է, թե ինքը իշխանական թեկնածուի հորդորով է առաջադրվել, ասաց` քարոզարշավն իրականացնում է «իր լայն ընկերական շրջապատի» շնորհիվ:

Ինչ վերաբերում է երեք տարի բանտում անցկացնելուն, ապա թեկնածուն հայտարարել է, որ Հայաստանի «ճղճիմ իրավական դաշտում» ոչ մեկը երաշխավորված չէ ազատազրկվելուց:

«Ես իմ զանցանքի համար պատիժս կրել եմ, ինձանից մի վախեցեք, վախեցեք նրանցից, ովքեր անընդհատ հանցանք են գործում, բայց անպատիժ ման են գալիս», – եզրափակել է պատգամավորի թեկնածուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում