Գերմանիայում բացվել է աշխարհում խոշորագույն առցանց գրադարանը՝ Deutsche Digitale Bibliothek-ը (DDB): Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով գրադարանի մամուլի հաղորդագրությունը:
Նոյեմբերի 28-ից այն հասանելի է համացանցային օգտատերերի համար: Նախագծի շնորհանդեսը կայացել է նույն օրը Բեռլինում:
Գրադարանում կա 5.6 մլն գիրք, լուսանկարներ, արխիվներ, աուդիոձայնագրություններ և ֆիլմեր: Նախագծի վրա աշխատել է մասնագետների մի մեծ խումբ 2007թ-ի ամռանից:
Ապագայում նախատեսվում է, որ այդ գրադարանը ոլոր գերմանական մշակութային և գիտական հաստատությունները կմիավորի դրանց առցանց-գրադարանների հետ և դրանք կմտցնի եվրոպական Europeana նախագիծ, որը գործում է արդեն 4 տարի:
При этом создателям библиотеки приходится считаться с авторским правом, действующим в Германии. В связи с этим искусство, литература и научные труды XX- начала XXI веков представлены довольно скупо, пишет Frankfurter Allgemeine Zeitung.
Առցանց գրադարանի հեղինակները ստիպված են հաշվի նստել Գերմանիայում գործող հեղինակային իրավունքների հետ, ինչի հետևանքով 20-րդ դարի վերջի և 21-րդ դարի սկզբի արվեստի, գրականության և գիտական աշխատանքները շատ աղքատիկ են ներկայացված:









































