Թուրինի «Յուվենթուս»-ի պաշտպան Ջորջո Կյելինին իտալական լրատվամիջոցներին հայտնել է, որ ապաքինվել է ձկնամկանի վնասվածքից և պատրաստ է մասնակցել «Տորինո»-ի դեմ դերբիին:
«Ես ապաքինվել եմ: Վնասվածքն այնքան լուրջ չէր»,- հայտարարել է ֆուտբոլիստը:
Կյելինին նաև պատրաստակամություն է հայտնել խփելու հաղթական գոլը` իր ակումբի համար մրցաշրջանի ամենասկզբունքային հանդիպումներից մեկի շրջանակներում:
«3 տարի առաջ ես գրավեցի «Տորինո»-ի դարպասը և հաղթանակ պարգևեցի թիմիս: Հուսով եմ` կկրկնեմ նվաճումս: Դա իմ երազանքի իրականացումը կլիներ: Պարզապես հրաշալի կլիներ նման հանդիպմանը գոլ հեղինակել. չէ՞ որ երկրպագուների համար կարևոր է միայն հաղթանակը»,- ասել է Կյելինին:







































