ԱՄՆ-ում Սանտա Կլաուսի հագուստով անհայտ բարեգործը մի քանի հազար դոլար է նվիրել «Սենդի» փոթորկի հետևանքով իրենց բնակարանները և խնայողությունները կորցրած ամերիկացիներին: Հայտնի է միայն, որ նա գործարար է և ապրում է Կանզաս Սիթիում (Միսուրի նահանգ):
Ինչպես հաղորդում է СBS News-ը, տղամարդը սկսել է քայլել Նյու Յորքի փողոցներում Սանտա Կլաուսի հանդերձանքով և 100 դոլարանոց թղթադրամներ է բաժանել անցորդներին: Տղամարդուն ուղեկցել է անձնական թիկնազորը, ինչպես նաև ոստիկանության սպաներն ու Հետախուզությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները, որոնցից ոմանք եղել են ամանորյա էլֆերի հանդերձանքով: Գործարարի խոսքերով՝ իրեն ոչ թե անհանգստացնում են փողերը, այլ լավ գործ իրականացնելու հնարավորությունը:
Ավելի ուշ «Սանտան» պատրաստվում է այցելել արևելյան ափամերձ շրջաններ , որոնք ևս տուժել են փոթորկից:
Հիշեցնենք, որ «Սենդի» փոթորիկը վրա է հասել ԱՄՆ-ի արևելյան ծովափերին հոկտեմբերի 30-ին: Տարերքի հետևանքով ԱՄՆ-ում և Կանադայում զոհվել է 80 մարդ: Արևելյան ծովափում միլիոնավոր մարդիկ առանց էլեկտրականության են մնացել: «Սենդիից» ստացված վնասը կարող է կազմել մինչև 50 մլրդ դոլար:












































