Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցերով զբաղվողվ դատախազ Մուսթաֆա Բիլգիլին Անկարայում հարցաքննելու է թուրք օդաչուների:
Վերջիններս 2004 թվականի հոկտեմբերի 27-ին բավական ցածր բարձրության վրա անցել էին վարչապետ Ռեջեփ Էրդողանի տան մոտով և վնասել էին նրա անմիջապես հարևանությամբ գտնվող Աքսա մզկիթի մինարեթներից (աշտարակ) մեկը:
F-4 ինքնաթիռի օդաչուները փորձեր էին կատարում՝ կապված հանրապետության (հոկտեմբերի 29) օրվա նշման արարողության հետ և դրանց ժամանակ վնասել են Էրդողանի տնից ընդամենը 200 մետր հեռավորության վրա ընկած մզկիթի աշտարակներից մեկը, որի բեկորները վնասել էին երկու մարդու:
Այժմ թուրք օդաչուները պարզաբանումներ են տալու, թե ո՞րն է եղել այդքան ցածր բարձրությամբ թռչելու պատճառը:





































