Էստոնիայում արդեն երկրորդ օրը շարունակվող փոթորկի հետևանքով շուրջ 3000 տնտեսություն մնացել է առանց էլեկտրականության:
Eesti Energia էներգետիկ ընկերության հաղորդմամբ` հոսանքազրկումը ընդգրկում է տարբեր տարածքներ, մասնավորապես` երկրի արևմտյան և հարավարևելյան հատվածը:
Շարքից դուրս են եկել 303 տրանսֆորմատորային ենթակայաններ:
Ոստիկանությունը վարորդներին զգուշացնում է սայթաքուն, ձնապատ ճանապարհների մասին, որոնցից շատերում տապալված ծառեր կան: Չնայած ողջ գիշեր տեխնիկայի օգնությամբ կատարված աշխատանքին` որոշ ճանապարհներ, այդ թվում նաև` հիմնական, շարունակում են դժվարանցանելի մնալ:








































