Վրացական «Մաեստրո» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ վրացի հայտնի ռեժիսոր Ռոբերտ Ստուռուան, ով նախորդ տարի իշխանությունների ճնշումների ներքո վայր էր դրել Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի իր լիազորությունները և դրանից հետո աշխատել էր մոսկովյան Et Cetera թատրոնում, Վրատանի մշակույթի նախարարության որոշմամբ վերականգնվել է իր պաշտոնում
Ստուռուան պնդում է, որ ինքը նշանակվի նաև որպես այդ թատրոնի ղեկավար: Ստուռուան ավելի վաղ Facebook-ի իր էջում գրել էր, որ 50 տարի է անցկացրել այդ թատրոնում և չի կարող լքել հարազատ տունը: Ստուռուան հայրենիք վերադառնալու մասին հայտարարել էր նոյեմբերի 19-ին:






































