Ջորջ Քլունին, Գրանտ Հեսլովը և Քրիս Տերիոն պատրաստվում են միասին աշխատել նոր ֆիլմի վրա՝ հաղորդում է Variety-ին:
Նախագիծը դեռ պաշտոնական անվանում չունի: Եղած տեղեկությունների համաձայն՝ ֆիլմը պատմելու է Նյու Յորքի հանցագործ սինդիկատների մասին: Քլունին և Հեսլովը հանդես կգան պրոդյուսերների դերում, Տերիոն կգրի ֆիլմի սցենարը: Բացի այդ՝ Քլունին պետք է գլխավոր դերով հանդես գա:
Ֆիլմի բեմադրությամբ զբաղվելու է Փոլ Գինգրասը: Նախկինում նա աշխատել է «Բորնի գերազնացությունը», «Կորուսված չվերթ» և «Բորնի վերջնագիրը» ֆիլմերի վրա:
Քլունին, Հեսլովը և Թարիոն մասնակցել են «Արգո» ֆիլմի ստեղծվան աշխատանքներին, առաջին երկուսը որպես պրոդյուսեներ, վերջինը՝ սցենարիստ:









































