Sunday, 21 06 2026
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել

«Նաիրիտ»-ը մաս-մաս են անում, տանում Պարսկաստան

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, վերջին մի քանի ամիսներին «Նաիրիտ» գործարանից ահռելի քանակությամբ խոշոր տրամաչափի խողովակներ են կտրվել և տարվել Պարսկաստան վաճառելու: Վաճառելու մասին տեղեկությունը մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց նաև գործարանի մամլո խոսնակ Անուշ Հարությունյանը, սակայն նաև ասաց, որ վաճառվում են այն ապրանքները, որոնք այլևս պետք չեն կաուչուկի արտադրական պրոցեսի համար, և` հիմնականում փչացած, շարքից դուրս եկած դետալները կամ կոռոզիայի ենթարկված խողովակները:

Մեր տեղեկություններով, սակայն, վաճառվում են ոչ միայն շարքից դուրս եկած կամ արտադրական պրոցեսում այլևս չօգտագործվող ինչ-որ սարքեր, դետալներ կամ խողովակներ, այլ նաև սարքին իրեր ու խողովակներ, որոնք միգուցե այժմ չեն օգտագործվում, բայց պիտանի են: Իսկ դրանց կտրել-վաճառելու պատճառաբանությունն էլ այն է, որ շուտով գործարանում նոր ներդրումներ կարվեն, կաուչուկ արտադրելու ժամանակակից տեխնոլոգիաներ կներդրվեն, իսկ հին տեխնոլոգիան իր տեխնիկական հնարավորություններով ավելորդ կլինի, և որ կաուչուկ արտադրելու քլորոպրենային եղանակը փոխելու են բութադիենային եղանակի: Տեղեկացնենք, սակայն, որ «Նաիրիտն» այժմ նոր ներդրող չունի: Չկա որևէ մի ընկերություն, որը ներդրումներ անելու մասին կհայտարարի: Առայժմ միայն կառավարությունը հաստատել է ինչ-որ ներդրումային ծրագիր և սպասում է, որ որևէ շահագրգիռ ընկերություն կհայտնվի ու կցանկանա վերագործարկել «Նաիրիտը»: Հիշեցնենք նաև, որ գործարանի 90 տոկոսի հավանաբար արդեն նախկին սեփականատեր «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» ընկերությունը խոստացել էր 2006-2011 թվականներին 120 մլն դոլար ներդնել ու տեղադրել բութադիենային կաուչուկ արտադրելու տեխնոլոգիա, ինչը չի արել: Ուրեմն` «Նաիրիտի» ղեկավարներն ինչո՞ւ են վստահ, որ շուտով այդ տեխնոլոգիան կներդրվի, և արդեն սկսել են հին սարքավորումներից ազատվել:

Մի նկատառում ևս: «Նաիրիտի» հետ կապված ցանկացած հարցի դեպքում նախկինում անընդհատ լսում էինք էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի մեկնաբանություններն ու բացատրությունները: Չէ՞ որ տարիներ շարունակ նաև էներգետիկայի նախարարն է կանգնած եղել «Նաիրիտի» սեփականաշնորհման ետևում: Իսկ Ա. Մովսիսյանը նախարար է արդեն մեկ տասնամյակից ավելի: Ով՝ ով, նա գերազանց գիտի թե՛ «Նաիրիտի» հնարավորություններն ու ողջ պատմությունը և թե՛ այժմ ՀՀ նախկին կամ ներկա պաշտոնյաներից ովքեր են կանգնած այդ գործարանի ետևում: Չէ՞ որ տերերի ականջները երևում են, բայց նրանք այդ մասին չեն խոսում: Ինչո՞ւ չի ասում, թե 2006թ. երբ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ էր վաճառում «Նաիրիտը», ի՞նչ կապ ուներ այդ տխրահռչակ «Ռայնովիլի» հետ: Չէ՞ որ այդ տարիներին և հիմա էլ ոչ միայն «Նաիրիտի» նման հզոր գործարանները, այլև փոքր ընկերություն ու նույնիսկ կենտրոնում հողակտոր առանց նախագահի իմացության ոչ ոք իրավասու չէր վաճառել:

«Առաջին լրատվական»-ը փորձեց Ա. Մովսիսյանից «Նաիրիտի» մասին մեկնաբանություններ ստանալ, սակայն վերջինս կամ չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին, կամ ասում էր, թե հարմար պահ չէ: Նախարարից հետաքրքիր էր նաև իմանալ, թե ինչո՞ւ «Նաիրիտի» 90 տոկոս բաժնեմասը «Ռայնովիլից» ետ չեն վերցրել այն դեպքում, երբ այդ ընկերությունը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները և խոստացած 120 մլն դոլար ներդրումը չի կատարել: Չէ՞ որ գործարանի սեփականաշնորհման պայմանագրում նման կետ կար: Եվ չէ՞ որ հենց Էներգետիկայի նախարարությունն է հանդիսանում «Նաիրիտի» մյուս 10 տոկոսի սեփականատերը: Կամ ինչո՞ւ այդ հնարավորությունն այժմ չի օգտագործում, երբ գործարանը գրավադրված է ԱՊՀ միջպետական բանկում: Ինչո՞ւ են «խնայում» «Ռայնովիլին»: Կամ` միգուցե վախենո՞ւմ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում