Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն ցանկություն է հայտնել տեսնել Պեպ Գվարդիոլային որևէ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում: Այդ մասին հայտնում են իսպանական լրատվամիջոցները:
Հիշեցնենք` դել Բոսկեն, Գվարդիոլան և Ժոզե Մոուրինյոն հավակնում են տարվա լավագույն մարզիչ մրցանակին:
«Երբ ասում էի, որ կողմ եմ քվեարկում Գվարդիոլային, որոշումս թելադրված չէր կամակորությամբ կամ «Ռեալ»-ին դեմ լինելու գործոնով: Պեպը կարևոր անձ է իսպանական ֆուտբոլում: Վատ չէր լինի, որ Գվարդիոլան ֆուտբոլ վերադառնար: Նա երիտասարդ է, շատ է սիրում ֆուտբոլը և բավականին մեծ ներդրում ունի իսպանական ֆուտբոլի առաջընթացի գործում»,- ասել է դել Բոսկեն:









































