Մադրիդի «Ռեալ»-ի ու Բրազիլիայի հավաքականի երբեմնի առաջատար Ռոնալդոն շատ բարձր կարծիք ունի իր հայրենակից Նեյմարի մասին:
Ռոնալդոն գիտի նաև, թե ինչն է պակասում «Սանթոս»-ի աստղային հարձակվողին «Ոսկե գնդակը» նվաճելու համար:
«Նեյմարը յուրահատուկ խաղացող է: Բայց նրա համար շատ բարդ կլինի այս մրցանակին տիրանալը, եթե շարունակի խաղալ Եվրոպայի սահմանների դուրս:
Ֆուտբոլի մակարդակը Բրազիլիայում բավականին բարձր է, բայց հիմա ֆուտբոլում տոն տալիս է Եվրոպան: Բայցևայնպես, կնշեմ, որ 23 լավագույնների մեջ ընդգրկվելն արդեն իսկ մեծ նվաճում է»,- հայտարարել է Ռոնալդոն:







































