Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր Երևանում հանդիպելու է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահի աշխատակազմը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Սաակաշվիլիի և Բառոզուի հանդիպումը տեղի է ունենալու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արևելյան գործընկերության երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում: Այդ գագաթնաժողովին մասնակցելու համար Երևան են ժամանելու նաև ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարտենսը, Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատը:
Գագաթնաժողովին մասնակցելու է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջին գագաթնաժողովը տեղի էր ունեցել այս տարվա հուլիսին Բաթումում:









































