Սպիտակ տունը պատրաստ է Սուրբ Ծննդին: Նախագահական նստավայրի 54 եղևնիներն ու սրահները, որոնցով տոնական այս սեզոնում կանցնի մոտ 90 հազար մարդ, 85 կամավորներ զարդարել են 5 օրում:
Բոն վերջնական ստուգում է անցկացնում՝ պարզելու ամեն ինչ կարգի՞ն է: Իսկապես, Սպիտակ տունը պատրաստ է բացելու իր դռները պատվավոր հյուրերի՝ զինվորականների, վետերանների և նրանց ընտանիքների առջև:
Սենյակներից մեկում իր տեսքով խաղալիք շանը հանդիպելով ՝ Բոն փոքր-ինչ փոխում է տրամադրությունը, սակայն հասկանալով , որ մրցակիցն իրական չէ, շարունակում է տեսչական առաքելությունը:
Բոյի կերպարը դարձել է Սպիտակ տան սուրբծննդյան զարդարանքի գլխավոր թեման: Նրա դիմապատկերը ամենուր է՝ թխվածքաբլիթների, զարդանախշերի վրա:








































