Իսրայելի ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանը Պաղեստինի իշանություններին նախազգուշացրել է, որ Թել Ավիվն «ազդեցիկ» պատասխան է պատրաստում ինքանավարությունը դիտորդ-պետություն ճանաչելուն: Լիբերմանը չի մանրամասնել, հայտնում է rbc.ru-ն:
Լիբերմանն ասել է, որ իրենց ոճով չէ բռունցքներն օդում թափահարելը: «Պետք է գործել առանց ավելորդ աղմուկի, բայց արդյունավետ»,- ասել է նա:
Լիբերմանը նշել է, որ ՄԱԿ-ում Պաղեստինի կարգավիճակի հնարավոր բարձրացումը չի անդրադառնա Իսրայելի արտաքին քաղաքական վիճակի վրա: Թել Ավիվը մտադիր է նախկինի պես ազատ գործել Հորդանան գետի արևմտյան ափին: Առանց սահմանափակումների գործողությունները կշարունակի իսրայելական բանակը:
Թել Ավիվի համար ավելի կարևոր է Արևմտյան աշխարհի աջակցությունը:
Ռուսաստանը կողմ է ՄԱկ-ում ինքնավարության աստիճանի բարձրացման ծրագրերին: Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պաղեստինցիներն ի զորու են ստեղծել իրենց սեփական պետությունը:








































