«Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Լուկասը շարք կվերադառնա «Սաուտհեմփթոն»-ի դեմ առաջիկա խաղի ժամանակ, ինչի մասին հայտնել է անձամբ թիմի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը:
«Լուկասը կվերադառնա կազմ, քանի որ նա շատ լավ աշխատանք է տարել վերջին շաբաթվա ընթացքում, ինչը հիանալի նորություն է: Ամեն ինչ կարգին է նաև Ջո Քոուլի հետ, ում մոտ բուժզննումից հետո որևէ խնդիր չի հայտնաբերվել», – Ռոջերսի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլ»-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Լուկաս Լեյվան բացակայում էր ազդրի վնասվածքի պատճառով:









































