Մադրիդի «Ռեալ»-ի ու Պորտուգալիայի հավաքականի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է այն փաստը, որ հայտնվել է «Ոսկե գնդակի» երեք հիմնական հավակնորդների թվում:
«Ինձ համար մեծ պատիվ է այն, որ հավակնում եմ «Ոսկե գնդակին», ինչպես նաև ՖԻՖԱ-ի վարկածով տարվա խորհրդանշական հավաքականում տեղ ունենալուն:
Ես շատ հպարտ եմ: Կարծում եմ՝ հավակնորդների թվում գտնվելը առաջին հերթին պայմանավորված է «Ռեալ»-ում ու հավաքականում իմ թիմակիցների կատարած մեծ աշխատանքից:
Նաև ցանկանում եմ շնորհավորել Մոուրինյոյին, ով կարող է արժանանալ տարվա լավագույն մարզիչ մրցանակին:
2012 թվականը դեռ չի ավարտվել, այնպես որ պետք է անցկացնել առաջիկա խաղերը հնարավորինս լավ: Փորձելու ենք երջանկացնել մեր երկրպագուներին: Հիմա մենք ամբողջովին կենտրոնացել ենք «Ատլետիկո»-ի դեմ առաջիկա խաղի վրա», – Ռոնալդուի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:









































