«Վարչապետ Տիգրան Սարգսյանը, իր հայտարարություններով հասարակությանը ծաղրելուց բացի, ակտիվորեն զբաղված է նաև սեփական PR-ով. նա տարբեր շրջանակներում փորձում է իրեն ներկայացնել որպես ռուսական «պետերբուրգյան կլանի» ներկայացուցիչ, մանավանդ որ դրա համար «ունի բոլոր հիմքերը», ժամանակին սովորել է Սանկտ-Պետերբուրգում` Ն. Վոզնեսենսկու անվան ֆինանսատնտեսական ինստիտուտում»,- գրում է «Ժողովուրդը» և հավելում.
«Միայն թե` երեկ ռուսական «Արգումենտի նիդելի» պարբերականը հանդես է եկել «Պիտերյան դարաշրջանի մայրամուտը» վերնագրով ուշագրավ հրապարակմամբ: Այնտեղ էլ, ահա, նշվում է, որ պետերբուրգյան կլանը էրոզիայի է ենթարկվում: Հրապարակման մեջ թվարկված են ոչ պետերբուրգյան ծագում ունեցող պաշտոնյաները, որոնց թիվը գնալով գերակշռում է ու դառնում փոքրամասնություն: Ըստ ռուսական պարբերականի` պետերբուրգյան չինովնիկական «արյունը» սկսել է աննկատ կերպով տարրալուծվել»:






































