Ամերիկուհի Դևին Կոնտրերասը համացանցում է տեղադրել տեսանյութ, որում իր Սլուպի անունով չիխուախուան (աշխարհումմ շան ամենափոքր տեսակն է) ինքնուրույն լատինաամերիկյան «կոնգա» է պարում: Այս մասին գրում է Rosbalt-ը:
Իրականում շունը ցանկանում էր հասնել բարձր սեղանի վրա դրված հնդկահավին: Դրա համար նա ստիպված եղավ մի քանի անգամ ցատկել, թափահարել պոչն ու շարժել իրանը, ինչը կողքից ոչ այլ ինչ, քան «կոնգա» պար է հիշեցնում:
Տեսանյութը դիտվել է արդեն ավելի քան մեկ միլիոն անգամ:









































