Երեկ ՀԱԿ-ը սկսել է ՍԴ ուղարկվելիք հայցի ստորագրահավաքը: Այս մասին հայտարարել է ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Հայցը ներկայացնելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն: Փաստաթղթի տակ լրագրողների աչքի առաջ խիստ հանդիսավորությամբ ստորագրել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լ. Զուրաբյանը: ՀԱԿ-ն իր գործընկերներին կոչ է արել միանալ նախաձեռնությանը:
«Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանը երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցին փոխանցել է, որ իրենք միանալու են: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը մի քանի օր առաջ ասել էր, որ ՀՅԴ-ն այս անգամ չի պատրաստվում միանալ նախաձեռնությանը: Ատացվում է, որ ստորագրությունների անհրաժեշտ քանակը լրացնելն էլ է կախված ԲՀԿ-ի որոշումից: ԲՀԿ-ն էլ բնականաբար «այդ մասին հաջորդ դասին»:











































