Ըստ «Հրապարակ»-ի` նախորդ օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստն անցել է գրեթե տոնական պայմաններում: Նոր շենքին ծանոթացած ՀՀԿ-ականներն անչափ ոգևորված են եղել, որ իրենց պատմական «սև շենքը» նաև շքեղ բովանդակություն է ստացել, այդ ոգով էլ մասնակցել են գործադիր մարմնի նիստին, որի ժամանակ առանձնապես հետաքրքիր հարցեր չեն քննարկվել: Սպասվող ՀՀԿ համագումարին, Սերժ Սարգսյանի արտասահմանյան այցերին, ներքաղաքական մի քանի խնդիրների կողքին որևէ անդրադարձ չի եղել ԲՀԿ-ի սպասվող որոշմանը, վերջինիս նկատմամբ վերաբերմունքին:
Մեսիջը, որը փոխանցել է Սերժ Սարգսյանը այլևս երջանկացած ու բարգավաճած յուր ծերակույտին, եղել է այն, որ մենք մեր գործին ենք, մեզ ուրիշ ոչինչ հետաքրքիր չէ: Որքան էլ պարադոքսալ` ՀՀԿ նոր գրասենյակի գինեձոն չի եղել, «մի թաս կոնյակ» այդ օրը ծերակույտը չի խմել, ծերերը տարակուսած շարժում էին իրենց ծեր ուսերը` բացատրելով, որ «շեֆն այդպես էր որոշել»:







































