Վաշինգտոնը դեկտեմբերի 12-ին հայտարարելու է Սիրիայի ընդդիմադիր և ապստամբ ուժերի ազգային կոալիցիայի, որպես սիրիական ժողովրդի շահերը ներկայացնող միակ օրինական ուժի, ճանաչման մասին։ Հինգշաբթի օրն այս մասին հաղորդել է կառավարության ներկայացուցիչը:
Նրա խոսքերով՝ Վաշինգտոնը ծրագրել է այս հայտարարությունն անել դեկտեմբերի 12-ին՝ «Սիրիական ժողովրդի բարեկամների» հերթական հավաքի ժամանակ: Ինչպես հաղորդում է Itar-Tass-ը, համաժողովի աշխատանքին կմասնակցի նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Կոալիցիայի ճանաչման հետ միասին ԱՄՆ–ը մտադիր է հայտարարել ընդդիմադիր ուժերին հավելյալ հումանիտար և «չթռչող միջոցներ» հատկացնելու մասին: Վերջինիս անվան տակ հասկանում են կապի միջոցները: Մինչ օրս ամերիկացիները հայտարարել են, որ սիրիական ընդդիմությանը զենք չեն մատակարարում:








































