Բաց գույնի, գրեթե թափանցիկ մաշկ, վառ շուրթեր և հագեցած սառը երանգներ զգեստապահարանում. Լիլի Դոնալդսոնը ձմեռային գեղեցկության մարմնացում է դարձել Free Peoplе-ի դեկտեմբերյան կատալոգում, հայտնում է spletnik.ru-ն:
Լուսանկարներում նա փոխում է հագուստը բրիտանական ավանգարդի չպարտադրող տրամադրությամբ: Նա կրում է բամբակե շապիկներ, գունավոր հագուստներ` որպես հիպպի դարաշրջանի կարոտախտի նշան, հարմարավետ ձմեռային տրիկոտաժ, անսահման էկլեկտիկա` սպորտ և կոկտեյլ, ռոք և քանթրի:
Այն մասին, թե ինչով և ինչպես չմրսել դեկտեմբերին, կարող ենք տեսնել լուսանկարիչ Չեդվիկ Թայլերի օբյեկտիվով կերտած ֆոտոպատմությունում:







































