Վերջերս Ջենիֆեր Լոպեսը հաճախ է աչքի ընկնում սրճարանների, հյուրանոցների և ավիաընկերությունների աշխատակազմի նկատմամբ իր անտաշ վերաբերմունքով: Ամեն անգամ նրա համար ավելի է դժվարանում արդարանալը և կարծես նույնիսկ նրա ամենահավատարիմ երկրպագուները խոստովանում են, որ նա իր աստղային դիրքի պատճառով կորցրել է գլուխը, հայտնում է wday.ru-ն:
Բոլորովն վերջերս Ջենիֆեր Լոպեսը մեզ փորձում էր համոզել, որ ինքն առաջվա Ջեննին է, երգեց փողոցային երաժիշտների հետ, լրագրողներին սիրո մասին հուզիչ պատմություններ պատմեց և ցուցադրաբար բարեհամբույր կերպով համբուրեց Դիմա Բիլանին: Սակայն իր աստղային հիվանդությունը թաքցնելը Ջեյ Լոյի համար գնալով ավելի է դժվարանում: Մե՛րթ նա աղջկան կցուցադրի նրա տարիքին անհամապատասխան աքսեսուարներով, մե՛րթ կհեռացնի սպասուհուն, որը համարձակվել է իրենից ինքնագիր խնդրել:
Այս անգամ ինքնաթիռի (որում Լոպեսն առաջին դասի տեղ էր գնել) ուղեկցորդն է լրագրողներին բողոքել նրա անտաշ վերաբերմունքից: Ուղեկցորդի խոսքով` թռիչքի ժամանակ ինքը մոտեցել է երգչուհուն և բարեհամբույր կերպով հարցրել, թե նա ինչ կուզենար խմել: Պատասխան չի ստացել: Աստղը նույնիսկ չի նայել նրա կողմը` օգնականներին բարձր ասելով. «Փոխանցե՛ք նրան, որ ես կխմեմ դիետիկ կոլա լայմով»: Ուղեկցորդը շատ է վիրավորվել նման վերաբերմունքից. «Ախր ես նրան ոչինչ չեմ արել: Ես նրա հանդեպ շատ բարեհամբույր էի: Ցավալի է, որ պարզվեց` Ջեյ Լոն այդպիսին է, ֆիլմերում նա շատ սիրալիր է»:









































