Հայաստանի ազգային հավաքականի ու Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր ակնկալիքների մասին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի եզրափակիչ տուրում:
«Հրաշալի է, որ մենք դուրս ենք եկել հաջորդ փուլ: Դեռ կարևորագույն խաղը պիտի անցկացնենք: «Յուվենթուս»-ի դեմ հանդիպմանն է որոշվելու՝ ով է առաջին հորիզոնականով հաջորդ փուլ դուրս գալու:
Մեր հաղթաթղթերն են բրազիլացի ֆուտբոլիստներն ու հիասքանչ մարզիչը, որը գիտի ինչպես մեզ վրա ազդեցություն գործել: Մեզ ոչ-ոքին էլ է հերիք՝ հաջորդ փուլ առաջին տեղով դուրս գալու համար, սակայն մենք հաղթանակի ենք ձգտելու: Երկրպագուները հետևելու են մեր խաղին՝ մեր հաջողությունը տեսնելու համար, այնպես որ մենք նրանց համար ենք պայքարելու»,- Tuttosport-ը փոխանցում է Մխիթարյանի խոսքերը:






































