Արաբական միացյալ էմիրություններում նախատեսվում է կառուցել աշխարհի խոշորագույն առևտրի կենտրոնը, հաղորդում է RBK-ն:
Վիթխարի շոփինգ-մոլը կառուցվելու է Դուբայի մոտ գտնվող անապատում և կոչվելու է «Մուհամմադ բեն Ռաշիդ Սիթի»` ի պատիվ Դուբայի էմիրի: Դա լինելու է մի ամբողջ քաղաք, որը կարող է ընդունել 35 միլիոն մարդու:
Առևտրի կենտրոնում գտնվելու է 100 հյուրանոց և բնակելի
թաղամասեր:
Հատկանշական է, որ ներկայիս աշխարհի խոշորագույն
առևտրի կենտրոնը ևս գտնվում է Դուբայում: Այն գտնվում է
աշխարհի ամենաբարձր երկնաքերի`«Բուրջ-Խալիֆայի»
դիմաց:











































