Օսկարակիր հոլիվուդյան դերասանուհի Շերոն Սթոունը 6.5 միլիոն դոլարով վաճառել է իր առանձնատներից մեկը, հաղորդում է RBK-ն:
Առանձնատունը կառուցվել է 1991թ. և գտնվում է Լոս Անջելոսի Բերվերլի Հիլզ թաղամասում: Այնուամենայնիվ, դերասանուհին այստեղ երբեք չի բնակվել:
Շքեզ առանձնատունը գնել է պրոդյուսեր Լիլի Զանուկը: Առանձնատանը գտնվում է չորս ընտանեկան ննջարան, աղախինների համար առանձին բաժին: Եվս երկու ննջարան գտնվում են հյուրերի համար նախատեսված առանձին երկհարկանի տանը, որտեղ առկա է նաև ֆիթնեսսրահ և կինոսրահ: Տունն ունի 8 լոգարան, լողավազան, մեդիտացիայի համար նախատեսված այգի և այլ հարմարություններ:
Դերասանուհին Բեվերլի Հիլզում ունի ևս մեկ տուն, որը ձեռք է բերել 1995թ. 3.25 միլիոն դոլարով:











































