Թուրինի «Յուվենթուս»-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել «Սամպդորիա»-ի կիսապաշտպան Ռոբերտո Սորիանոն՝ տեղեկացնում է Football Italia-ն:
Ակնկալվում է, որ թուրինյան ակումբը պայմանագիր կստորագրի 21-ամյա ֆուտբոլիստի հետ ամռանը, երբ նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ:
Ընթացիկ մրցաշրջանում Սորիանոն մասնակցել է տասներեք հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ:









































