Tuesday, 14 05 2024
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը

Հովիկ Աբրահամյանը Ռուսաստանում «զակազներ» է տալիս հայաստանցի գործարարների դեմ

Թեև Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելուց հետո շատ խոսվեց խնամիական-բարեկամական կապերը չօգտագործելու, գործարարներին ստվերից հարկային դաշտ բերելն իրենից և իր բարեկամներից սկսելուց, սակայն իրականությունը բոլորովին այլ բան է փաստում: Հովիկ Աբրահամյանն իր նշանակումից հետո ոչ միայն կանաչ լույս է վառել իր մտերիմների համար, տարբեր պաշտոնների նշանակել նրանց, այլև սկսել է, օգտագործելով իր կապերը, պատժել բոլոր նրանց, ովքեր կարող են այս կամ այն կերպ Հայաստանում թե արտերկրում խոչընդոտ հանդիսանալ իր, իր խնամու և մերձավոր օլիգարխիայի այլ ներկայացուցիչների բիզնեսի համար:

Օրերս մեզ հայտնի է դարձել մի դեպք, որը դրա վառ ապացույցն է: Հովիկ Աբրահամյանը, որոշելով ստանձնել խնամու բիզնեսի պաշտպանությունը և օգտագործելով Ռուսաստանում հայտնի գործարար Սամվել Կարապետյանի կապերը, հանձնարարել է այրել հայաստանցի մի գործարարի Ռուսաստանում պատկանող խոշոր գույք: Այդ գործարարը բիզնես ունի նաև Ռուսաստանում և իր գործունևությամբ կարծես թե խանգարում էր խնամիներին:

Երբ գույքն այրելուց հետո որոշ մանրամասներ են հայտնի դարձել հայաստանցի գործարարին, հիմա նրան հսկայական փող են առաջարկում, որպեսզի չհրապարակի կատարվածի վերաբերյալ ի հայտ եկած մանրամասները: Ընդ որում, առաջարկվող գումարը մի քանի անգամ գերազանցում է այրված գույքի արժեքը, սակայն գործարարը հայտարարել է, որ ինքը չի վաճառվի ոչ մի գումարի դիմաց և պատրաստ է գնալ մինչև վերջ և մերկացնել այդ դավադրության կազմակերպիչներին: Գործարարը նույնիսկ կարողացել է պարզել, որ իր գույքը ոչնչացնողն ուղիղ կապ ունի Սամվել Կարապետյանի հետ, իսկ ավելի կոնկերտ՝ նրա դասընկերն է եղել:

Ներկայումս այս գործով ռուս իրավապահները քրեական գործ են հարուցել, և քննություն է կատարվում: Մեր ձեռքի տակ է քննվող քրեական գործի մանրամասներն ու լուսանկարները:

Պատահական չէ, որ այդ գործում նրան աջակցում է Տաշիրի Սամոն, որի հետ Հովիկ Աբրահամյանն ու իր որդին՝ Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանը, բիզնես գործընկերներ են նաև Ռուսաստանում: Մամուլում էլ գրվեց, որ Ռուսաստանի տարածքում նոր-նոր տեղադրվող գազալցակայանների բիզնեսը պատկանում է հենց վերը նշված անձանց: Կայացնելով այդ բիզնեսը Հայաստանում և տիրանալով գազալցակայանների հիմնական մասին՝ Հովիկ Աբրահամյանը ներթափանցել է նաև ռուսական շուկա, ինչը, բնականաբար, առանց Սամվել Կարապետյանի, հնարավոր չէր լինի:

Այս դեպքի հետ կապված մեզ հայտնի են լրացուցիչ մանրամասներ, որոնք ըստ անհրաժեշտության կհրապարակենք ավելի ուշ:

 

Լուսանկարը՝  Mediamax-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում