Wednesday, 22 03 2023
Մեծ վթար Գյումրիի «Հայուհու» արձանի մոտ․ կան զոհեր
Նոյեմբերյանի բենզալցակայաններից մեկում երիտասարդը հայհոյել է ու փորձել է պայթեցնել նռնակը
«Վարդաշեն» ՔԿՀ-ում արգելված իրեր են հայտնաբերվել
Տարադրամի փոխարժեք – Մարտ 22, 2023
ՃՏՊ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհին․ կա տուժած
10:35
Եղանակը աշխարհում – Մարտ 22, 2023
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար
Հեղուկ գազի գինը – Մարտ 22, 2023
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 22, 2023
10:15
Նավթի գներն աճել են. 21-03-23
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախի գազամատակարարումը
Նոյեմբերի 9-ի պայմանագրի «շնորհիվ» մեր հայրենիքն են հանձնել՝ հույս ունենալով գոնե անվտանգություն ունենալ, այսօր դա էլ «կիսատ-պռատ» է
ՄԻՊ թեկնածուն՝ անակնկալ. մանրամասներ փակ հանդիպումից. «Ժողովուրդ»
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Պետք է համբերեք․ «Հրապարակ»
Եթե Երևանի ավագանին երկու շաբաթվա ընթացքում իր կազմից քաղաքապետ չընտրի, կլինեն արտահերթ ընտրություններ
Պարեկային ծառայության պետի թեկնածու են գտել. «Ժողովուրդ»
Հայաստանը կունենա տարածաշրջանի ամենամեծ արևային կայանը
ՀԷՑ-ից հոսանքազրկումների մասին են հայտնում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան և Իսրայելը շարունակում են հարաբերությունների կարգավորման փորձերը
Ինչ է ասել Բլինքենը՝ լսելով Ալիևի հորինվածքը
01:00
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մարտի 22-ին կմեկնի Բրյուսել
00:45
Աֆղանստանում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
00:30
Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել․ հայտարարություն
ՀՀ նախագահը և «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են ընթացիկ և մեկնարկելիք ծրագրերին
00:15
ՌԴ և Չինաստանի ղեկավարները համատեղ երկու փաստաթուղթ են ստորագրել
Տիգրանաշենի ոլորաններում ձորը գլորված բեռնատարի վարորդը մահացել է

Ինչու են մեկուսացնում առանձնացածին

Ռուսաստանում ձերբակալվել է հայազգի մեծահարուստ Լևոն Հայրապետյանը, որը ծնունդով Լեռնային Ղարաբաղից է՝ Վանք գյուղից, որը հայտնի է Գանձասարի հոյակերտ համալիրով: Լևոն Հայրապետյանն էլ հայ հասարակությանը հայտնի դարձավ Վանքի, Գանձասարի, ու ընդհանրապես Ղարաբաղի համար կատարած իր բարեգործական և ներդրումային (որոնց մեծ մասը առավելապես հենց բարեգործական տրամաբանություն ուներ) ծրագրերով: Սակայն, Լևոն Հայրապետյանը մի քանի տարի առաջ առաջ աչքի ընկավ նաև մեկ այլ քայլով: Նա բավական բաց և թափանցիկ կերպով արտահայտվեց Հայաստանում օլիգարխիկ համակարգի չեզոքացման անհրաժեշտության, կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության մասին՝ այդ ամենը դիտարկելով Հայաստանի զարգացման համատեքստում, այդ զարգացումը համարելով Հայաստանի միակ շանսը տարածաշրջանային և համաշխարհային մրցակցությունում:

Լևոն Հայրապետյանը, ըստ էության, եզակի մեծահարուստն էր Ռուսաստանից, որն աչքի ընկավ Հայաստանի իրավիճակի մասին նման գնահատականներով: Ռուսաստանում հայազգի մյուս միլիարդատերերն ու մուլտիմիլիոնատերերը սովորաբար աչքի են ընկել հայաստանյան օլիգարխիկ համակարգի հետ իրենց սերտ կապերով, այդ համակարգին այս կամ այն կերպ աջակցելով, սպասարկելով, այդ համակարգի պահպանմանը մասնակցելով, ընտրությունները կեղծելուն մասնակցելով և այլն: Ահա այս իմաստով Լևոն Հայրապետյանի ձերբակալումը չենք կարող համարել պատահական կամ, այսպես ասած, շարքային քրեական իրադարձություն՝ անկախ այն բանից, թե ինչքանով են ամուր նրա ձերբակալության իրավական հիմքերը:

Նրան կասկածում են հանցավոր խմբի հետ համագործակցություն ունենալու համար, և մենք հանձն չենք առնում ընդունել կամ հերքել նման կասկածները, մենք կարող ենք առաջնորդվել միայն անմեղության կանխավարկածով՝ քանի դեռ մարդու հանդեպ չկա դատարանի վճիռ: Թեև, մյուս կողմից էլ, մենք գիտենք, թե ինչ է նշանակում պուտինյան Ռուսաստանի դատարան, և ինչքանով արդար կարող են լինել այդ դատարանի և ընդհանրապես այդ Ռուսաստանի իրավապահ համակարգի վճիռներն ու որոշումները: Ամեն դեպքում, սաիայն, իրավական ներկայացվող հիմքերն ընդունենք ի գիտություն՝ միաժամանակ նաև ի գիտություն ընդունելով Լևոն Հայրապետյանի, ըստ էության, առանձնացված կերպարը Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգից, ինչը, կրկնում ենք, եզակի է Ռուսաստանի հայ մեծահարուստների մասով, որոնք, ըստ էության, անմասն չեն մնացել քաղաքական հարցերից և միջավայրերից:

Լևոն Հայրապետյանի դեպքում կարևոր գործոն է նաև Ղարաբաղյան խնդրում նրա ներկայությունը, հենց այն իմաստով, որ նա առաջիններից ու ըստ էության անշահախնդիրներից մեկն է եղել, որ օգնել է Ղարաբաղին՝ այդ օգնության դիմաց չզբաղվելով օր ու գիշեր PR քարոզչությամբ և որևէ քաղաքական դիվիդենտ չպահանջելով դրա համար: Այս տեսանկյունից էլ Հայրապետյանը ընդհանուր պատկերից առանձնացող ֆիգուր էր:

Այս ձերբակալության մոտիվները հավանաբար ի հայտ կգան առաջիկայում, այսինքն՝ այսպես ասած, ստվերային մոտիվները: Չի բացառվում, որ հրապարակում կհայտնվեն նաև այլ անուններ, անգամ սենսացիոն անուններ: Վերջին հաշվով, ձերբակալվածը աշխարհի ամենահարուստ հայերից է, հետևաբար չի կարող պատահական լինել նրա ձերբակալությունը, առավել ևս, որ Ռուսաստանում նման կարգի անձանց ձերբակալությունները երբեք զուտ իրավական թելադրանքով չեն կատարվում:

Ամենայն հավանականությամբ, գործի զարգացումներում ավելի պարզ կլինի, թե ինչքանով են Լևոն Հայրապետյանի հայաստանյան հանգամանքները ուղղակի կապված այս գործի հետ, և ինչ ազդեցություն ու նշանակություն կունենա նրա հետապնդումը հայաստանյան և ղարաբաղյան միջավայրում, որտեղ Հայրապետյանը, ըստ էության, հաճախ չերևացող, սակայն ինքնուրույնության հազվադեպ բարձր աստիճան ունեցող կարևոր դերակատարներից էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում