Facebook-ը հերքել է սոցցանցում ակտիվորեն տարածվող տվյալների յուրացման մասին շշուկները: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Facebook-ի նորությունների բաժնում:
«Յուրաքանչյուրը, ով օգտվում է Facebook-ից, տիրապետում է բովանդակությանը և տեղեկությանը, որն ինքը հրապարակում է և ղեկավարում է դրանք»,- ասված է հայտարարության մեջ:
Շշուկները Facebook-ով սկսել են տարածվել հանգստյան օրերին, նշում է Forbes-ը: Օգտվողները նախազգուշացրել են իրենց ընկերներին, որ սոցցանցը պատրաստվում է «յուրացնել» իրենց գրած ամբողջ կոնտենտը:
Դրանից խուսափելու համար օգտատերերին առաջարկվել է իրենց էջին փոստ հրապարակել այն մասին, որ իրենք արգելում են առանց գրավոր թույլտվության օգտագործել իրենց գրած կոնտենտը: Ենթադրվում էր, այդպիսի գրությունն օգտարերի տվյալները կպաշտպաներ սոցցանցի կողմից դրանց հանդեպ իրավունքների յուրացումից:
Խոսակցությունները հայտնվեցին այն բանիցհետո, երբ Facebook-ն առաջարկել էր փոխել ռեսուրսից օգտվելու կանոներում փոփոխություններ կատարելու կարգը` դրանից հանելով օգտատիրոջ քվեարկությունը: Նախաձեռնությունն առաջարկվել էր նոյեմբերի 21-ին, իսկ դրա քննարկման համար տվել էին 2 շաբաթ:









































