Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունն ու մարզչական շտաբը նախատեսում են վաճառել թիմի կիսապաշտպան Կակայի տրանսֆերը: Այդ մասին հայտնում են իսպանական լրատվամիջոցները:
«Արքայական ակումբ»-ի գլխավոր նպատակն է նոր պայմանագիր առաջարկել Քրիշտիանու Ռոնալդուին` Կակայի տրանսֆերի դիմաց ստացած գումարի շնորհիվ:
Ակումբում հուսով են, որ կարող են վաճառել Կակայի տրանսֆերը որոշակի գումարով, որին կգումարվի բրազիլացի ֆուտբոլիստի` 20 մլն եվրո աշխատավարձը: Այդ դեպքում պորտուգալացի ֆուտբոլիստին կարող են առաջարկել երկարաձգել «Ռեալ»-ի հետ ստորագրած պայմանագիրը` նոր պայմաններով:









































