Արգենտինային դաշնային դատարանը լսումները է անցկացնում 1976-1983 թթ. զինվորական խունտայի ղեկավարման օրոք իրականացված հանցագործություններից խոշորագույնի գործով: Այս մասին հայտնում է BBC-ն:
Գործով անցնում են 86 մեղադրյալներ: Հարյուրավոր մեղադրանքների շարքում ներկայացված է նաև մարդկանց առևանգման, կտտանքների, սպանության հոդվածներին առնչվողները: Այդ հանցագործությունները մասնավորապես իրականացվել են զինվորական կառավարության ձախ հակառակորդների դեմ:
Ամբաստանյալի աթոռին է Արգենտինայի ռազմածովային ուժերի նախկին կապիտան Ալֆրեդո Աստիզը, որին կոչում են «մահվան շիկահեր հրեշտակ»: Նա արդեն կրում է իր ցմահ պատիժը մարդկության դեմ հանցագործությունների համար:
Իրավապաշտպանների խոսքով՝ Արգենտինայում զինվորական ղեկավարման տարիներին երկրում ավելի քան 30 հազար մարդ է զոհվել:








































