Sunday, 21 06 2026
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ

ՀԱԿ-ականների ելույթներում Քոչարյանի թեման զգուշորեն շրջանցվում է. մամուլ

«Առավոտ»-ը խմբագրականում գրում է. «1998-ից մինչև 2007 թվականը Ռոբերտ Քոչարյանը, նրա կողմնակիցները և քարոզիչները բոլոր ընդդիմադիրների (նույնիսկ Արկադի Վարդանյանի) հետևում տեսնում էին ՀՀՇ-ի ականջները: Այդ ականջները ձեռնտու էր տեսնել, որովհետև հասարակության մի մասի մոտ պահպանվել էին ՀՀՇ-ի իշխանության հետ կապված բացասական էմոցիաները: Երբ, ասենք, խոսում էր Ստեփան Դեմիրճյանը, քարոզիչներն իսկույն ասում էին, որ դրանք պարոն Դեմիրճյանի մտքերը չեն, որ իրականում նրա վարքագիծը հուշում է «նախորդ հանցավոր ոեժիմը»: Հիմա ԲՀԿ-ի հետևում ոմանք տեսնում են երկրորդ նախագահի «ականջները»: Որոշ «պատմական հիմքեր» դրա համար կան` կուսակցությունը և նախորդ գումարման պատգամավորական խմբակցությունը ձևավորվել են այն ժամանակվա նախագահի գործուն մասնակցությամբ: Բայց ընկալել և մեկնաբանել ԲՀԿ-ի ցանկացած քայլ այդ «ականջների» համատեքստում` կամ մոլորություն է, կամ էլ դարձյալ քարոզչական հնարք:

Պարզ է, որ հիմա գնում է քաղաքական կոնսուլտացիաների ակտիվ փուլ: Բանակցում են նաև Վարդան Օսկանյանն ու Լևոն Զուրաբյանը: Վերջինս ներկայացնում է Լևոն Տեր-Պետրոսյանին, իսկ ո՞ւմ է ներկայացնում Օսկանյանը: Ո՞ւմ է նա զեկուցում բանակցությունների արդյունքների մասին: Ես հակված եմ մտածելու, որ` հիմնականում Ծառուկյանին, որովհետև հենց իր կուսակցության նախագահն է հնարավոր առաջադրվող թեկնածուն: Ուրիշ հարց, որ այդ բանակցություններում, հնարավոր է, շոշափվում է «Քոչարյանին չկպնելու» պայմանը: Դա կարելի է ենթադրել նրանից, որ վերջին 2-3 ամիսներին ՀԱԿ-ականների ելույթներում Քոչարյանի թեման (նույնիսկ Մարտի 1-ի մասով) զգուշորեն շրջանցվում է: Բայց դա բավարար հիմք չէ` «ականջների մասին» խոսելու: Ընդհանրապես մեր քաղաքական գործիչներն ու մեկնաբանները, իմ կարծիքով, չափից դուրս տարված են ամեն ինչի տակ խորը ենթատեքստեր, երբեմն նաև` դավադրություններ փնտրելով: Եթե նրանց լսես, ապա աշխարհը տիկնիկների ինչ-որ հավաքածու է, որոնց վերևից թելերով ղեկավարում են տիկնիկավարները, վերջիններիս էլ` ավելի խոշոր տերերը: (Նրանց համար օգտագործվում է «աշխարհաքաղաքական կենտրոններ» ամպագոռգոռ անունը): Իրականում ամեն ինչ մի կողմից` շատ ավելի պարզ է` մարդկանց, նրանց խմբերի և քաղաքական ուժերի վարքը սովորաբար չունի այդքան խորը պատճառներ, մյուս կողմից` ավելի բարդ է` ինքնուրույն գործող միավորների համադրությունը դժվար է խցկել ինչ-որ օրինաչափության մեջ:

Իհարկե, ավելի հեշտ է ապրել ամեն տեղ ինչ-որ ականջներ տեսնելով: Բայց աշխարհի նման պատկերը, ինձ թվում է, հեռու է աոողջ ընկալումներից: Հիշո՞ւմ եք Վիսոցկու երգի տողերը` «այդ ամենը հնարել է Չերչիլը 18 թվականին»: Այդ երգը, եթե չեք մոռացել, հոգեբուժարանի մասին է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում