Երեքշաբթի օրն Իսրայելը 52 միլիոն դոլար է փոխանցել Պաղեստինի ազգային վարչակազմին:
Ինչպես տեղեկացնում է The Jerusalem Post-ը, այդ գումարով կվճարեն պաղեստինյան պետծառայողների աշխատավարձերը:
Փոխանցումը տեղի է ունեցել, չնայած Պաղեստինի հետ տնտեսական կապերը սառեցնելու մասին իսրայելական քաղաքական գործիչների սպառնալիքներին, ինչը կապված է ՄԱԿ-ում Պաղեստինի կարգավիճակի բարձրացման մտադրությա հետ:







































