Միլանն այլևս ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի եղբայրը չէ` միասեռականների մասին օրենքի պատճառով: 1967 թ. Պետերբուրգի հետ կնքած եղբայրության համաձայնագիրը չեղյալ է հայտարարվել Միլանի քաղաքային խորհրդի կողմից։ Այս մասին հաղորդում են համացանցային ԶԼՄ-ները:
Որպես համաձայնագրի դադարեցման պատճառ պատգամավորներն նշել են Պետերբուրգում միասեռական հարաբերություններ քարոզելն արգելող օրենքի ընդունումը և դրա համար տուգանք սահմանելը:
Համաձայնագիրը, որը ենթադրում էր մշակութային և տնտեսական համագործակցություն, չեղյալ համարելուց հետո քաղաքային խորհուրդը և քաղաքային այլ կառույցներ կդադարեցնեն նմանօրինակ գործունեությունը:









































