Ռուսաստանի առաջնության հերթական խաղում Կազանի «Ռուբին»-ը մրցում էր Արթուր Սարկիսովի «Վոլգա»-ի դեմ:
Խաղի ընթացքում տեղի ունեցավ մի դեպք, որը շարունակեց թեժ քննարկումները ֆուտբոլիստների պահվածքի վերաբերյալ: Խոսքը գնում է Fair Play-ի կանոնների հերթական անտեսման մասին:
Կազանցիների հարձակվող Կարլոս Էդուարդոն, հետևելով Լուիս Ադրիանոյի օրինակին, անտեսեց արդար խաղի կանոնները ու գրոհեց մրցակցի դարպասը գնդակը հետ վերադարձնելու փոխարեն: Ճիշտ է, այս դրվագում գոլ չեղավ, բայց խաղացողների միջև քաշքշուկ սկսվեց, ինչը «Վոլգա»-ի խաղացող Սապոգովին կարմիր քարտ արժեցավ:







































