Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Իսպանիայի չորս բանկերին 37 մլրդ եվրոյի հատկացմանը

Եվրահանձնաժողովը (ԵՀ) հավանության է արժանացրել իսպնական չորս ազգային բանկերին՝ Bankia, Novagalicia, CatalunyaCaixa և Banco de Valencia, 37 մլրդ եվրոյի դրամական հատկացումը, որն իրականացվում է իսպանական բանկային ոլորտի վերակազմավորման ծրագրի շրջանակներում։ Այս մասին հաղորդում է Reuters- ը։

«Վերակազմավորման ծրագրին տրված հավանությունը Իսպանիայի և եվրոգոտու երկրների միջև հուշագրի իրացման կարևոր փուլ է»,- հայտարարել է ԵՀ փոխնախագահ Խոակին Ալմունիան։

2012 հուլիսին ԵՀ-ն հավանության էր արժանացրել բանկերի վերակազմավորման իսպանական ծրագիրը, որի շրջանակներում Իսպանիան եվրոգոտու իր գործընկերներից խնդրել էր 100 մլրդ եվրոյի չափով օգնություն՝ բանկային ոլորտի վերականգնման համար։

Ֆինանսական օգնությունը կհատկացվի եվրոգոտու հակաճգնաժամային հիմնադրամի (ESM) կողմից։ ԵՀ-ի կողմից իսպանական բանկերի վերակազմավորման համար միջոցների հատկացումը ենթադրում է, որ Banco de Valencia–ն պետք է վաճառվի և ընդգրկվի Caixabank–ի կառուցվածքի մեջ, իսկ մյուս երեք ազգայնացված բանկերը մոտակա 5 տարիների ընթացքում պետք է հաշվեկշիռներն ավելի քան 60 %-ով կրճատեն։ Դրա համար, մասնավորապես, բանկերը ստիպված կլինեն կրճատել մասնաճյուղերը, որը կհանգեցնի հաստիքների զանգվածային կրճատումների։

Տվյալ պահին Իսպանիայի գործազրկության մակարդակն ամենաբարձրն է եվրոգոտում։ 2012 թ երրորդ եռամսյակի տվյալներով՝ այն Իսպանիայում հասել է 25 %-ի, իսկ երիտասարդների շրջանում (25 տարեկանից ցածր)՝ 52 %–ի։

ԵՀ-ի որոշումը կարող է շրջադարձային լինել իսպանական բանկային ճգնաժամի զարգացման համար, որն անկման ենթարկեց երկրի տնտեսությունը, երբ անշարժ գույքի շուկայի «փուչիկը պայթեց»։ Մյուս իսպանական վարկատու բանկերի ֆինանսական օգնության ծավալը ԵՀ-ի կողմից կորոշվի մինչև 2012 թ. դեկտեմբերի 20-ը։

Հիշեցնենք, որ Իսպանիայի ՀՆԱ-ն շարունակում է պակասել։ Իսպանիայի տնտեսությունը չորրորդն է եվրոգոտում, որը 2012-ի երրորդ եռամսյակում «սեղմվել» է 0,3 %-ով՝ նույն տարվա երկրորդ եռամսյակի համեմատ։ Տերեկան կտրվածքով Իսպանիայի ՀՆԱ-ն կրճատվել է 1,6 %- ով։

Երկրի տնտեսությունը լուրջ կորուստներ կրեց անշարժ գույքի շուկայի ձախողումից։ Տնտեսական անկման պատճառ հանդիսացավ նաև սպառողների սպառման մակարդակի իջեցումը։ Բանկերը հրաժարվեցին նրանց վարկային միջոցներ տրամադրել՝ զգուշանալով, որ գործազրկության բարձր մակարդակի պատճառով վարկառուները չեն կարողանալու փակել դրանք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում