Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ի ու Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է իր թիմակցի՝ Տիագո Սիլվայի մասին, որին ֆուտբոլիստը համարում է աշխարհի լավագույն պաշտպանը:
«Ես կողք կողքի խաղացել եմ մի շարք հրաշալի պաշտպանների հետ, ինչպիսիք են Տյուրամը, Պույոլը, Պիկեն, Կանավարոն: Տիագո Սիլվայի մեջ ամբողջացված են այդ բոլոր պաշտպանները: Գուցեև նա քիչ է նկատվում, քանի որ բրազիլացի է, իսկ բրազիլացիները լավ պաշտպաններ չեն: Ամեն դեպքում Սիլվան լավագույնն է աշխարհում»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը փոխանցում է Զլատանի խոսքերը:







































