«Մուսուլման եղբայրներ»-ի և այլ իսլամիստական շարժումների կողմանկիցները մտադիր են գալիք շաբաթ օրը կազմակերպել «միլիոնների երթ»` Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիին սատարելու համար, հաղորդել են արաբական ԶԼՄ-ները: Ինչպես այսօր հաղորդել են ներկայացուցիչները, զանգվածային ցույցեր տեղի կունենան Կահիրեում և երկրի բոլոր ծայրամասերում:
Երեքշաբթի օրը մայրաքաղաքի Թախրիր հրապարակում և Եգիպտոսի բազմաթիվ քաղաքներում «միլիոնների երթն» են կազմակերպել պետության ղեկավարի հակառակորդները, որոնք պահանջում են չեղյալ հայտարարել Սահմանադրական հռչակագրի ընդունումը:
Ընդդիմությունը Մուրսիի այդ քայլը գնահատել է որպես «իշխանությունը զավթելու» փորձ, առաջին հերթին դատական իշխանությունը և նախագահին անվանել է «նոր փարավոն»:









































