Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում քիչ առաջ ավարտվեց բռնցքամարտի Աշխարհի երիտասարդական առաջնության բացման հանդիսավոր արարողությունը: Մհերի կատարնանբ We are the champions երգից հետո պատվիրակությունները հրավիրվեցին մարզադահլիճ, իսկ երբ դահլիճում հայտնվեց Հայաստանի դրոշը, այն կարծես պայթեց բուռն ծափահարություններով:
Այնուհետև մարզադահլիճում հայտնվեցին Ադրբեջանի ու Թուրքիայի պատվիրակությունները, որոնց հանդիսականները դիմավորեցին սուլոցներով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ից պայքարի մեջ կմտնեն 68 երկրների ավելի քան 400 ներկայացուցիչներ:








































