Վարկանիշային գործակալությունների կանխատեսման պատասխանատվությունը այսուհետև կբարձրանա: Նոր կանոնները համաձայնեցվել են Եվրահանձնաժողովի, Եվրախորհրդարանի և ԵՄ անդամ-պետությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը:
Եվրամիությունը ավելի խիստ կանոններ է սահմանել, որոնք կարգավորում են վարկանիշային գործակալությունների գործունեությունը: Այսուհետև առավել, քան նախկինում, նրանք պետք է պարտավորված լինեն ներկայացնել իրենց որոշումները ու պատասխանատվություն կրել սխալ գնահատականի համար` հաղորդում է dpa լրատվական ծառայությունը:
Մասնավորապես, վարկանիշային գործակալությունները ստիպված կլինեն կանխատեսումներով հանդես գալ նախապես հայտարարված ժամկետներում:
Բացի այդ՝ գործակալությունները պարտավոր կլինեն բացատրել, թե ինչ սկզբունքների հիման վրա են նման որոշում կայացրել:







































