«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը պնդում է, որ իրեն ոչ ոք չի ստիպում թիմում օգտագործել «Բարսելոնա»-ի հարձակվողական ոճի ֆուտբոլը:
«Մենք չենք ցանկանում խաղալ «Բարսելոնա»-ի ոճով: Աբրամովիչը գիտի, որ մեր թիմում չկան Մեսսին, Ինյեստան և Չավին. այդ խաղացողները տարիներով հանդես են գալիս նույն թիմում: Նա գիտի, որ մեզ ժամանակ է պետք` հարմարվելու համար: Մարկո Մարինի, Էդեն Ազարի, Օսկարի նման տաղանդավոր ֆուտբոլիստների ձեռք բերումը նշանակում է թիմի փիլիսոփայության փոփոխություն:
Այժմ կարևորը հավասարակշռություն ձեռք բերելն է: Մենք կփորձենք հզորացնել պաշտպանական գիծը, քանի որ պաշտպանվելն ավելի հեշտ է, քան հարձակվելը: Մեր գլխավոր նպատակը պաշտպանությունում կայուն խաղ ցուցադրելն է, հակագրոհների կազմակերպումը և արդյունավետ փոխանցումների կատարումը»,- հայտարարել է Բենիտեսը:







































