Ինչպես տեղեկացնում է հեղինակավոր goal.com կայքը, Թուրինի «Յուվենթուս»-ը պատրաստ է իսպանական «Աթլետիկ»-ին 7 միլիոն եվրո առաջարկել՝ Ֆերնանդո Լյորենտեի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու համար:
Հաղորդման համաձայն՝ «Յուվենթուս»-ը ցանկանում է ձեռք բերել Լյորենտեի իրավունքները ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Հատկանշական է, որ եթե ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Աթլետիկ»-ը չվաճառի Լյորենտի տրանսֆերային իրավունքները, ֆուտբոլիստը մրցաշրջանի ավարտին կարող է հեռանալ թիմից ազատ գործակալի կարգավիճակով:








































