ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, ում պատկանում է նվաճած «Ոսկե գնդակ»-ների ցուցանիշով ռեկորդը (3 անգամ անընդմեջ՝ 1983-1985թթ), կարծում է, որ «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին արժանի է այն գերազանցել:
«Ռեկորդները գոյություն ունեն դրանք գերազանցելու համար: Մեսսին արժանիորեն կարող է ստանալ 4-րդ «Ոսկե գնդակ»-ը: Բացի այդ` նա ընդամենը 25 տարեկան է, և հավանականությունը, որ երբևէ կրկին կարժանանա «Ոսկե գնդակ»-ի, բավականին մեծ է»,- հայտարարել է Պլատինին ֆրանսիական մամուլին տված հարցազրույցում:






































