Գերմանիայի ֆուտբոլի միության գլխավոր տնօրեն Հելմուտ Սանդրոկը հայտարարել է, որ «Եվրո-2020»-ը տարբեր երկրներում անցկացնելու գաղափարը դրական արձագանքի է արժանացել:
«Մենք զարմացած էինք, երբ լսեցինք այդ մասին: Սակայն Պլատինիի նախագծին ծանոթանալուց և այլ երկրների ֆուտբոլի միությունների ղեկավարների հետ քննարկումներից հետո եզրակացության եկա, որ շատերը պաշտպանում են այդ տարբերակը:
Պլատինիի նախագիծը կիրառելու դեպքում մեծ ջանքեր չեն պահանջվի մրցաշարը կազմակերպելու համար: Տեսեք, թե ինչ խնդիրների են բախվել Բրազիլիայում` աշխարհի 2014 թվականի առաջնությունը կազմակերպելու գործընթացի շրջանակներում»,- Reuters-ը մեջբերում է Սանդրոկի խոսքերը:







































